National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2022
Պարգեւավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացմամբ. Բաբկեն Թունյան
1 / 1

Գալիք տարվա բյուջեն առանձնանում է, իրոք, հավակնոտ բյուջե է: Կառավարության ծրագրով նախատեսել ենք յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի ապահովում: Հաշվի առնելով, որ մեր տնտեսական աճը կազմելու է 12-14 տոկոս՝ այդ աճի բազայի ֆոնին մեծ թռիչք է եւս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Այդ նշաձողը արձանագրել ենք, եւ համոզված եմ, որ կարողանալու ենք կյանքի կոչել: Կարեւոր է, որ այդ աճը լինի ոչ թե մեխանիկական, այլ՝ ներառական ու հնարավորինս մասնակցային, ոչ թե մեկ կամ երկու ճյուղից կախված, այլ՝ հնարավորինս շատ մարդկանց, ոլորտների եւ ընկերությունների ներգրավմամբ. ԱԺ նոյեմբերի 16-ի նիստում գալիք տարվա ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ խոսելիս նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Պատգամավորի գնահատմամբ բյուջեի փաստաթուղթը կազմելիս ծավալուն աշխատանք է կատարվում: «Անշնորհակալ գործ է բյուջեով զբաղվելը, եւ ուզում եմ Ֆինանսների նախարարությանը շնորհակալություն հայտնել այդ հիմնական բեռն իր վրա վերցնելու համար: Բյուջե մշակելը, ասում են, հիասթափությունները հավասարաչափ բաշխելու մշակույթ է, քանի որ միշտ բոլորը դժգոհ են լինում: Կարեւոր է, որ բոլոր հիասթափությունները հավասարաչափ բաշխվեն»,-ասել է նա եւ հավելել՝ կարեւոր է, որ ընդունվի երկրին առավելագույն օգուտ ապահովող տարբերակը: Բաբկեն Թունյանը բարձր է գնահատել նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը՝ ի դեմս նախագահ Գեւորգ Պապոյանի՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում փաստաթուղթը մանրամասն քննարկելու համար:

Պատգամավորն անդրադարձել է համավարակի ու 44-օրյա պատերազմի հետեւանքով պետական պարտքի ավելացմանը եւ դրա հետեւանքներին: Նշվել է, որ այս տարվա վերջին կարձանագրվի պարտք/ՀՆԱ մոտավորապես 50-51 տոկոս հարաբերակցություն, ինչը պայմանավորված է դրամի փոխարժեքի բարձրացմամբ եւ ՀՆԱ-ի մեծացմամբ: Այս երկու գործոնների արդյունքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը թույլատրելի մակարդակից արդեն տասը տոկոսային կետով նվազել է, ինչը հաջորդ տարի Կառավարությանը թույլ կտա ավելի շատ միջոցառումներ իրականացնել:

Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ հաջորդ տարի եւս նախատեսվում է թոշակների, նվազագույն եւ բազային աշխատավարձերի բարձրացում:

«Մենք բարձրացնելու ենք բազային աշխատավարձը, որի արդյունքում հանրային ծառայողների աշխատավարձերը կբարձրանան: Նվազեցնելու ենք պարգեւավճարների ֆոնդը՝ ոչ նույն չափով, բայց այնպես է ստացվելու, որ միջին հաշվով տասը տոկոսով պետական հատվածի աշխատավարձերը բարձրանալու են: Պարգեւավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացման տարբերակով»,-ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը: Նրա խոսքով պարգեւավճարների ֆոնդը որոշ չափով կշարունակի գործել, բայց կլինի պարգեւավճարի տրամաբանությանը համապատասխանող գործիք, այսինքն՝ մոտիվացման համար՝ ըստ աշխատանքի կատարման արդյունքի:

Պատգամավորն անդրադարձել է կապիտալ ծախսերի աճին. դրանք մոտ 50 տոկոսով աճելու են՝ կազմելով մոտ 550 մլրդ դրամ:

Խոսելով մեր երկիր այցելած օտարերկրացիների հոսքով պայմանավորված տնտեսական աճի տեմպերի մասին՝ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ամենակարեւոր խնդիրներից է այս տնտեսական ազդեցությունը, որը կարճատեւ է գնահատվում, երկարաժամկետ տնտեսական աճի ներուժի վերածելը:

Անդրադարձ է եղել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին: Համակարգը կներդրվի եկող տարվանից, համապատախան օրենսդրական կարգավորումները կընդունվեն մինչեւ տարեվերջ: Հայտարարագրման մեջ հիմնական շեշտը դրվելու է եկամուտների վրա, ծախսերի մասը վերաբերելու է այն ուղղություններին, որոնց դեպքում սոցիալական կրեդիտներ են աշխատելու:

Խոսելով ծախսերի կատարողականից՝ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ խնդիր է ոչ միայն հարկեր հավաքելը, այլ նաեւ դրանք ճիշտ ժամանակին, արդյունավետ ու ամբողջությամբ ծախսելը: Նրա համոզմամբ ծախսերը ժամանակին չկատարելն ավելի շատ վնաս կտա տնտեսությանն ու տնտեսական ակտիվությանը, քան որոշակի չափով հարկեր չհավաքելը: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է արդյունքային ցուցանիշների ու չափորոշիչների ճշգրտումը. «Չպետք է քննարկենք, թե այսինչ նախարարին ինչքան գումար ենք տվել եւ ինչքան է ծախսվել: Մենք պետք է քննարկենք, թե ծրագրային բյուջետավորման համաձայն՝ տվյալ գերատեսչություններն իրենց առջեւ դրված ծրագրերը կատարե՞լ են, հասե՞լ են նպատակներին: Որպեսզի դա խիստ սուբյեկտիվ չլինի, պետք է ի սկզբանե գնահատման չափանիշները չափելի ու հստակ լինեն, որ հետո կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում»: Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ, ցավոք, այդ մասով դեռ անելիքներ կան, եւ բյուջետային քննարկումները ցույց են տալիս, որ Կառավարության գործընկերների մի մասը ծրագրային բյուջետավորման կանոնները դեռեւս ամբողջությամբ չի յուրացրել եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ:

Պատգամավորը խոսել է հարկային մարմին-քաղաքացի հարաբերություններից՝ նշելով, որ կառույցը պետք է ընկալվի որպես ծառայություն մատուցող, ոչ թե որպես պետության ոստիկան, որպես հարկատուի կամ գործարարի թշնամի: Այն պետք է ընկալվի կառույց, որն օգնում է, որ գործարարները կամ հարկատուները իրենց վճարած հարկերով մասնակցեն պետական կառավարմանը: Նրա գնահատմամբ այս ընկալումը վերջին տարիներին փոխվել է, եւ այդ ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ժողովրդագրության բարելավման միջոցառումներին, ծնելիության խթանմանն ուղղված քայլերին, բյուջեի ծախսերի արդյունավետությանը:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am